211652_close_icon
views-count24288 դիտում article-date 19:27 18-07-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 60-ամյա վարորդը Mitsubishi-ով «Օազիս» հանգստյան տան մոտ կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 17:50-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 60-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հովհաննիսյանը բժշկական օգնոթյուն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր