211652_close_icon
views-count2188 դիտում article-date 16:42 18-07-2021

ԱՄՆ-ը Վրաստանին կնվիրաբերի Pfizer պատվաստանյութի կես միլիոն դոզա

«Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է», – լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է  shantnews.am-ը:

Նրա խոսքով ՝ մեկ  միլիոն դոզա չինական արտադրության Sinovac և Sinopharm պատվաստանյութերն արդեն  Վրաստան են ,իսկ Pfizer պատվաստանյութը մուտք է գործում  փուլ առ փուլ:

«Sinovac և Sinopharm պատվաստանյութերի մեկ միլիոն դոզան արդեն գտնվում է Վրաստանում, և սկսվել է Pfizer պատվաստանյութերի միլիոնավոր դոզաների փուլային առաքումը:Դրա խմբաքանակները կժամանեն Վրաստան յուրաքանչյուր  հանգստյան օրերին: Բացի դրանից,ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել նվիրել Pfizer- ի կես միլիոն դոզա, որը մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում », – ասել է վարչապետը:

Ըստ նրա ՝ անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեն ու պատվաստվեն:

Նմանատիպ նյութեր