2158 դիտում
13:02 16-02-2021
Ճապոնիայում հայտնել են, որ Pfizer պատվաստանյութի մի մասը ստիպված են դեն նետել
Ճապոնացի բժիշկները ստիպված կլինեն դեն նետել կորոնավիրուսի պատվաստանյութի մի մասը, որը արտադրել է ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը՝ բավարար քանակությամբ համապատասխան ներարկիչների բացակայության պատճառով: Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: Գրում է «ТАСС»-ը։
«Հեշտ չէ գնել այդ հատուկ ներարկիչների ճիշտ քանակությունը, դրանք ամբողջ աշխարհում այնքան շատ չեն, - բացատրեց նա: - Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում մի քանի արտադրողների հետ»:
Pfizer պատվաստանյութի յուրաքանչյուր սրվակ պարունակում է վեց ներարկման դեղաչափ, սակայն միայն համապատասխան ներարկիչները կարող են այն ամբողջությամբ դուրս հանել սրվակից: Սովորականների ներարկիչների օգնությամբ հնարավոր է դուրս մղել պատվաստանյութի միայն հինգ դոզան:
«Սրվակներում մնացած դեղաչափերի մի մասը ստիպված ենք դեն նետել », - խոստովանել է կաբինետի գլխավոր քարտուղարը: Արդյունքում, Pfizer- ի արդեն պատվիրված խմբաքանակով 72 մլն-ի փոխարեն կկարողանան պատվաստվել ընդամենը շուրջ 60 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր
2185 դիտում
16:42 18-07-2021
ԱՄՆ-ը Վրաստանին կնվիրաբերի Pfizer պատվաստանյութի կես միլիոն դոզա
5245 դիտում
22:14 12-12-2021
ՀԱՀ-ում հայտարարել են «օմիկրոնի» դեմ Pfizer պատվաստանյութի ոչ բարձր արդյունավետության մասին
1400 դիտում
10:05 14-06-2021
Ճապոնիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 7 մարդու մոտ խնդիրներ են առաջացել
Այս բաժնից
2221 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
679 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
628 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի