211652_close_icon
views-count1954 դիտում article-date 19:06 17-07-2021

Մենք՝ որպես ազգ և պետություն, ի՞նչ հավաքական ուղերձ ենք հղել աշխարհին. Վարդան Ոսկանյան

Այս երկրի դեսպանը գնաց Շուշի, մյուս երկրի ղեկավարը շնորհավորեց Բաքվի բռնապետին, երրորդ երկրի պաշտոնյան ասաց, որ կօգնի Ադրբեջանին, Բաքվի բռնապետը հայտարարեց, որ հավակնում է նույնիսկ Երևանին և այսպես շարունակ։ Վրդովվում ենք, սրտնեղում, հաճախ «լացում»․ մեղավոր են բոլորը՝, բացի մեզնից, իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ, թե մենք՝ որպես ազգ և պետություն, ի՞նչ հավաքական ուղերձ ենք հղել աշխարհին։ Իսկ այդ ուղերձն, ըստ իս, ցավալիորեն հստակ է՝ մեզ համար կարևոր չէ Հայաստանի անվտանգությունը, մեզ համար անկարևոր է Արցախը, մենք հոգնել ենք մերձավորարևելյան արևի տակ մեր տեղի համար պայքարելուց։

Հստակեցնեմ՝ խոսքն առանձին, թեկուզ խոշոր խմբերի կամ նույնիսկ երևելի անհատների մասին չէ, որոնք ունեն վերոնշյալին տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և պայքարում են դրանք հասանելի դարձնելու համար, խոսքն աշխարհին ուղղված մեր հավաքական ուղերձի մասին է, որի ակներև բյուրեղացումն ընտրությունների արդյունքներն են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր