211652_close_icon
views-count27697 դիտում article-date 15:13 16-07-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 43-ամյա վարորդը Nissan X-Trail-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է Մեղրիի տարածքով անցնող գետում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Հարությունյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 15 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր