2455 դիտում
10:37 15-07-2021
Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մինչ Ադրբեջանում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է երկու հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի գործով դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն), իսկ Արցախում հնչում են կրակոցներ, Նախիջեւանի հետ սահմանին՝ Երասխի հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող է զոհվում։
Երասխը Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա է։ Ընդամենը։ Սա Արցախը չէ, ոչ էլ՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերը, որոնց ուղղությամբ արդեն ավելի քան երկու ամիս է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում։ Երասխը Արարատի մարզում է, եւ թվում էր, որեւէ առնչություն չպետք է ունենար Արցախի հետ, որի նկատմամբ ադրբեջանական նկրտումները շարունակվում էին տասնամյակներ շարունակ։ Ի դեպ, Երասխից Տիգրանաշեն ընդամենը 12-13 կմ է, ավտոմեքենայով՝ 15 րոպե։ Սա այն ճանապարհն է, որը կապում է մայրաքաղաքը Սյունիքի հետ։ Ակնհայտ է, որ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը Տիգրանաշենի հատվածում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Սյունիք տանող կոմունիկացիոն կապը կտրելն է։ Ավելի ու ավելի իրատեսական են դառնում այն ահազանգերը, որոնք հնչեցնում էին մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ, որ Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով...»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6457 դիտում
20:19 25-10-2016
Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
1652 դիտում
09:20 09-11-2015
Իրանը նախկինի պես փորձում է ապակայունացնել Մերձավոր Արևելքը. ԱՄՆ փոխծովակալ
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1846 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»