Ապրիլի 3, Արցախ. թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, բայց մարտական ենք տրամադրված. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան
Իրավիճակը մնում է լարված, բայց որևէ խուճապ չկա ու մարդիկ մարտական են տրամադրված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է.
«Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի Արցախի տարածք, սակայն կասեցվում են ահաբեկչական բոլոր փորձերը»,- ասաց Դավիթ Բաբայանը ու հավելեց, որ երբ գալիս է վտանգի պահը, Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր և որ շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ երկար կհիշի այն:
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն էլ ՖԲ իր էջում քիչ առաջ հայտնել է, որ սահմանին իրավիճակը լարված է, բայց կայուն և գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ:
Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, կյանքը գնում է իր բնականոն հունով, մարդիկ պատրաստ են բարձր ոգով պաշտպանել իրենց Հայրենիքը:
Հիշեցնենք, որ առաջնային գծի հարավային ուղղությամբ այսօր՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
Նշենք, որ Ստեփանակերտում այսօր բոլոր տոնական միջոցառումները. այնուամենայնիվ, հետաձգված են: