1655 դիտում
09:20 09-11-2015
Իրանը նախկինի պես փորձում է ապակայունացնել Մերձավոր Արևելքը. ԱՄՆ փոխծովակալ
Չնայած միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրին, Իրանը շարունակում է փորձեր ձեռնարկել Մերձավոր Արևելքի դրությունը ապակայունացնելու ուղղությամբ, հայտարարել է ամերիկացի փոխծովակալ, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատար Քևին Դոնեգանը՝ Associated Press-ին տված հարցազրույցում:
5-րդ նավատորմը պատասխանատու է Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածի և Պարսից ծովածոցի իր գոտու անվտանգության համար:
Դոնեգանի խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռ մտահոգված է Իրանի գործողություններով, որոնք, ըստ նրա, բխում են իրանական իշխանությունների չկամության արդյունքում, քանի որ նա շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Եմենի ապստամբներին: Դա է հաստատում 1 ամիս առաջ Պարսից ծոցում ամերիկյան ուժերի կողմից հայտնաբերված իրանական նավը, որը տարբեր տեսակի զենքով ուղևորվում էր Եմենի ափերը:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
12:43 04-01-2024
Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բռնկվել. Բորել
1561 դիտում
13:27 30-10-2015
ԱՄՆ-ի ղեկավարությունը նախկինի պես չի պնդում Բաշար Ասադի հրաժարականը. Wall Street Journal
1961 դիտում
10:48 24-11-2015
ԱՄՆ-ն նախկինի պես դեմ է Իրանին ռուսական C-300 ԶՀՀ-ների մատակարարմանը
Այս բաժնից
817 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
919 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
742 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի