2276 դիտում
16:36 14-07-2021
Ռուստամ Բադասյանի կոշտ ելույթը ՍԴ-ում. Նա հորդորում է դիտել Կուստուրիցայի «Underground» ֆիլմը. ժողովրդին իջեցրել էին բունկեր, թալանում էին ու բեմահարթակին խոսում հայրենիքից․ «Առավոտ»
Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: Գրում է «Առավոտը»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն իր ելույթում հայտարարեց, որ եթե ուսանողները հետեւեն այս դատավարությանը, կսովորեն, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում. «Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն եւ անմիջապես կհերքվեն բարձր դատարանում: Չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ ու այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչել անվավեր: Որեւէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»:
Բադասյանը դիմումատուների փաստերը բաժանեց երկու խմբի ու ասաց, որ առաջին խումբն ընդհանրապես դուրս է ՍԴ-ի լիազորություններից ու չարժե դրանց անդրադառնալ: Երկրորդ խմբի մասին պատասխանողներին, հարակից պատասխանողներին լսելուց հետո նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ բովանդակային առումով արդեն դատավարությունը ավարտվեց. «Դիմումատուները անընդհատ փորձում էին մամուլին ներկայացնել, որ բացառիկ ծավալի մասին է խոսքը գնում: Ես տեսա բացառիկություն տառերի քանակի, նախադասության, տողերի քանակի, էջերի քանակի, բայց ոչ բովանդակային առումով: Որովհետեւ այնքան պարզ հերքեցին այդ բոլոր փաստարկները, որ անկողմնակալ դիտորդի մոտ որեւէ կասկած չմնաց»:
Բադասյանը նաեւ ընդգծեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններում վստահված անձանց թիվը թեեւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը չասաց, բայց ինքը կներկայացնի՝ ամենաշատն է եղել՝ 5460, 1000-ով ավելի, քան ՔՊ-ի վստահված անձանց թիվն է:
Վարչապետի պաշտոնավարման հարցը արծարծվել էր նիստերի ընթացքում: Բադասյանը դա տեղավորեց առաջին խմբի մեջ: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին արձագանքել էր. «Այս ամենը տեղի ունեցավ մի պատճառով՝ վարչապետը փորձեց վարչապետի հրաժարականի գործիքը օգտագործել այլ նպատակով: Փակուղային իրավիճակներում, երբ խորհրդարանին որեւէ ձեւով չի հաջողվում ընտրել վարչապետ, այդ դեպքում է երկրորդ պրոցեսը լինում, բայց ոչ արհեստականորեն դա արվի: Իսկ եթե վարչապետը ստանար այլ երկրի քաղաքացիություն: Նույն հարցը չէի՞նք տա, բա երկիրը այսքան ժամանակ, բա լեգիտիմությունը…»:
Բադասյանը Դավիթ Հարությունյանին այսպես պատասխանեց. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով կա անհնարինության հիմքով կառավարության կողմից որոշման ընդունման ընթացակարգ: Բացի դա, պարոն Հարությունյանը եղել է կառավարության զեկուցողը ԱԺ-ում ու երբ որ փաստարկ է գնում այն մասին, որ հրաժարականի հետեւանքը թափուր մնալն է, չգիտես ինչ պայմաններում այդ իրավական ակտում թափուր մնալու դեպքերի մեջ չի թվարկվում հրաժարական ներկայացնելը»:
Այս առնչությամբ Բադասյանը Google-ով որոնել է ու միջազգային փորձ էլ է գտել. «Պարզվեց՝ Շվեդիայում բոլորովին վերջերս վարչապետին անվստահություն է հայտնվել, այդ գործընթացի վերջնարդյունքում վերջինս շարունակում է պարտականությունների կատարումը»: Ըստ Բադասյանի, հանրապետությունը առանց պատշաճ ղեկավարման չի կարող մնալ:
Վերջում Ռուստամ Բադասյանն ասաց, որ եթե ընդդիմությունն ուզում է օգտվել սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ ավելի բարձր դերակատարման իր իրավունքից, պետք է դիմի ժողովրդին ու ստանա վստահության մանդատ. «Հնչեց մի միտք. երեք տարի է՝ Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, չի կարելի թույլ տալ; Այդ մեկ ուժի անունը ՀՀ ժողովուրդն է: Ժողովուրդը իր կամքն արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրությունն ու ՀՀ-ն ունի ժողովրդավարական ապագա»:
Դավիթ Հարությունյանը ՍԴ դատավորներին առաջարկեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» ֆիլմը: Բադասյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Netflix-ի նոր սերիալին, ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվեինք՝ Էմիր Կուստուրիցայի «Underground» ֆիլմը, որտեղ բավական տեւական ժամանակ ժողովրդին իջեցրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, ամենակարեւորը՝ բարոյալքում, իսկ բունկերի բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
943 դիտում
09:49 19-05-2020
Հակասություն Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցում և կոշտ զրույց՝ Բադասյանի հետ. «Փաստ»
1901 դիտում
13:27 30-05-2021
UNDERVR աշխարհում առաջին underground երաժշտության հիբրիդային փառատոնը տեղի կունենա PandaMR-ում
Այս բաժնից
6505 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6865 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան