211652_close_icon
views-count1742 դիտում article-date 13:27 30-05-2021

UNDERVR աշխարհում առաջին underground երաժշտության հիբրիդային փառատոնը տեղի կունենա PandaMR-ում

SoftConstruct: Հայաստանյան IT ընկերություն, որն իր նորարարական շուկայամետ պրոդուկտների շնորհիվ
ստացել է համաշխարհային ճանաչում: Ընկերությունը զարգանում է IT ենթաոլորտների մի շարք  ուղղություններով և ամեն տարի զարմացնում համաշխարհային սպառողին իր նորովի մոտեցմամբ:

Տարաբնույթ ոլորտների զարգացումը,  ինչպես  նաև  մշակութային և տնտեսական  առաջընթացը  բացառապես
հիմված է հանդպիպումների, ցուցահանդես-վաճառքների,  պրեզենտացիաների և մարդկանց՝  այլ   հավաքատեղիներում  ֆիզիկական մասնակցություն ունենալու վրա, ինչը  մինչ օրս,  փաստացի  հնարավոր չէ, և որի  ապագան հարցականի տակ  է: 

Հաշվի առնելով և անհատապես առնչվելով խնդրի հետ, SoftConstruct-ը ստեղծել է մի լուծում, որն էապես
տարբերվում է ցանկացած վիդեոհաղորդակցման համար նախատեսված հարթակներից:

PandaMR: Վիրտուալ 3D միջավայր, որը հնարավոր է  վերածել ցանկացած տեսակի և տեսք ունեցող  մի տարածության  և  իրականացնել բազմաբնույթ  իրադարձություններ, այդ թվում՝  կոնֆերանսներ,  պանելային քննարկումներ,  էքսպոներ,  ցուցահանդեսներ,  փարթիներ, կամ  պարզապես՝ հանդպումներ և  պրոդուկտ- պրեզենտացիաներ, և  այդ ամենը՝   եռաչափ համակարգմած  միջավայրում:

PandaMR-ը շուկայում հանդես է եկել վիրտուալ աշխարհի օգտատերերին բոլորովին նոր տեսակի
հնարավորություններ հաղորդելու և բիզնեսների զարգացման նոր ճանապարհներ բացելու համար։

Հարթակի վրա արդեն տեղի են ունեցել մի շարք ոլորտների իրադարձություններ, որոնցից են խաղային ոլորտի ծրագրավորման և ստարտափերի East & West Virtual Vol. 1 և Vol. 2 Expo-ները, iFex Virtual և Cairo Virtual Financial-ը։ 

Միջոցառումները գրանցել են մասնակից կազմակերպությունների և այցելուների
աննախադեպ քանակ, տասնյակ և ավելի բիզնես պայմանավորվածություններ։

Այժմ, մայիսի 30-ից հունիսի 18-ը, PandaMR-ը հյուրընկալելու է UNDERVR - underground ժանրի
երաժշտության՝  աշխարհում առաջին անգամ հիբրիդային կոնցեպտը որդեգրած միջոցառում, որը հեռարձակվելու է  բացառապես   PandaMR հարթակում  և ներգրավելու է և՛ իրական  մասնակիցներին, և՛  վիրտուալ:

UNDERVR-ի շրջանակներում PandaMR-ը հայտարարել է մարտահրավեր, որի մասին մանրամասները
հասանելի են միջոցառման պաշտոնական կայքում: Մասնակիցներին սպասվում են աննախադեպ վիրտուալ տեսարաններ , իսկ հաղթողներին՝ հաճելի անակնկալ:
 

Նմանատիպ նյութեր