211652_close_icon
views-count1879 դիտում article-date 11:59 14-07-2021

Այսօր Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը. Փարիզում ռազմական շքերթ է անցկացվում․ ՈՒՂԻՂ

1880 թվականից ի վեր ամբողջ Ֆրանսիան ամեն տարի հուլիսի 14-ին նշում է Բաստիլի գրավման օրը: Ֆրանսերեն այս տոնը հաճախ անվանում են պարզապես Le Quatorze Juillet (Հուլիսի 14) կամ La Fête Nationale, որը թարգմանաբար նշանակում է Ազգային օր:

Ժամանակին այս օրը եղել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության սկիզբ, իսկ այսօր այն նաև հայտնի է տարբեր լայնամասշտաբ և շատ հետաքրքիր միջոցառումների անցկացմամբ: Թերևս, նույնիսկ Նոր տարին ֆրանսիացիները չեն նշում այնպիսի մասշտաբով, ինչպես նշում են հուլիսի 14-ը:

Ֆրանսիայի բոլոր բնակիչների համար այս տոնը շատ կարևոր է օրվա պատմական իմաստով: Այն կարելի է համեմատել Միացյալ Նահանգներում նշվող Սահմանադրության օրվա հետ: 

Այսօր մայրաքաղաք Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի կունենա ռազմական շքերթ, որն ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիսավոր մասը կսկսվի Շառլ դը Գոլի հրապարակում, որից հետո շքերթը կշարժվի դեպի Լուվր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր