Ֆրանսիայում` Բաստիլի գրավման օրը, 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է
Ֆրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ հուլիսի 13-14-ին տեղի ունեցա տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է:
Ինչպես հայտնում է Parisien թերթը, Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ: Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ:
«Անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը», - ասել է նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդենը: