5109 դիտում
13:06 16-07-2017
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը ձերբակալվել է 368 մարդ, հրկիզվել՝ 897 մեքենա
Ֆրանսիայում ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական միջոցառումների ժամանակ մոտ 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Parisien թերթը:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հուլիսի 13-14-ին հրկիզվել է 897 ավտոմեքենա, ձերբակալվել է 368 մարդ:
Նշվում է, որ 2016 հրկիզվել էր 855 մեքենա, ձերբակալվել էր 577 մարդ:
Նախարարության ներկայացուցիչ Պերրա-Անրի Բրանդեի խոսքով՝ անվտանգության խիստ միջոցառումներն ամբողջ երկրում հնարավորություն են տվել այս տարի «զգալիորեն նվազեցնել հրկիզումների և ծեծկռտուքների թիվը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Փարիզում անվտանգությունը տոնի ժամանակ ապահովել է 11 000 ոստիկան, Սենայում պարեկություն անող 6 նավակ, Reaper անօդաչուն:
Նմանատիպ նյութեր
4217 դիտում
19:54 16-07-2017
Ֆրանսիայում` Բաստիլի գրավման օրը, 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է
2024 դիտում
13:11 16-07-2015
Ֆրանսիայում Բաստիլի գրավման տոնի ժամանակ 700-ից ավելի ավտոմեքենա են այրել
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը