211652_close_icon
views-count1915 դիտում article-date 21:47 13-07-2021

Հրաժարական է տվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Գերագույն ռադան կքննարկի դիմումը հուլիսի 15-ին:

Ինքը՝ Ավակովն, այսօր Ռովենի մարզում է, որտեղ տեղի են ունեցել ՆԳՆ լայնածավալ զորավարժություններ:

Տեղեկությունը հաստատվել է ՆԳՆ մամուլի ծառայության կողմից:

«Համաձայն Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի` ես դիմում եմ ներկայացրել ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու մասին: Շնորհակալություն ՆԳՆ թիմին՝ տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն յուրաքանչյուր սպային, շարքայինին և քաղաքացիական ծառայողին: Պատիվ ունեմ»,- մեջբերում է Ավակովին ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր