211652_close_icon
views-count12871 դիտում article-date 20:28 08-06-2018

Փաստաբանն ահազանգել է ոստիկանություն, որ հիմնադիր տնօրենը սպառնում է բնակիչներին, իսկ հետո հրաժարվել է ասածից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Հակոբ Ճարոյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 6-ին Հ. Ճարոյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ իր հարևանությամբ բնակվող 30-ամյա Սիմոն Պողոսյանը շենքի բակում հայհոյանքներ է տալիս և դանակը ձեռքին սպառնում է բնակիչներին։ Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր Ս. Պողոսյանին տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Ս. Պողոսյանը բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ճարոյանը փաստաբանների պալատի փաստաբան է, սակայն հրաժարվել է կատարվածի մասին կազմված հաղորդման տակ ստորագրելուց՝ հայտնելով, որ հրաժարվում է այն ստորագրելուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պողոսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «ՍԻ-ԷՍ-Վիժեն Լաբ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր