5043 դիտում
09:53 10-07-2021
Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ: Մասնավորապես, Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են: Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են: Ի դեպ, մեր հանրապետությունում ավելի շատ բնակարանները վաճառվում են հիմնականում հիփոթեքային տարբերակով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կենդանության նշաններ է ցույց տալիս օրավարձով բնակարանների շուկան, որը ճգնաժամային վիճակում էր կորոնավիրուսի պատճառով. չէ՞ որ սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը ապրիլ ամսին 610 հազար դրամ էր, իսկ մայիսին՝ 615 հազար 500 դրամ, այսինքն՝ 5500 դրամով թանկացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնաճը կազմել է 4500 դրամ. այստեղ մեկ քմ-ն ապրիլին արժեցել է 440 հազար 500 դրամ, մայիսին՝ 445 հազար դրամ: Բնակարանների գների աճ արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 315 հազար 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 318 հազար 300 դրամ: Ավան վարչական շրջանում գնաճը կազմել է 1900 դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3668 դիտում
09:25 08-12-2021
Երևանում բնակարանների գները 1 ամսվա ընթացքում բարձրացել են․ «Ժողովուրդ»
5258 դիտում
10:55 18-02-2022
Բնակարանների գները մեկ ամսում զգալի բարձրացել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»