211652_close_icon
views-count35279 դիտում article-date 16:02 09-07-2021

Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս, հրազդանցի Թաթուլ. այսօր դու դարձար 27 տարեկան, քո հիշատակին քո սովորած դպրոցի բակում այսուհետ կունենաս քո անվանական եղևնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, հրազդանցի Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Հրազդան քաղաքի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ հերոս հրազդանցու ծննդյան 27-ամյակի առթիվ։

Կենդանի երաժշտությամբ հանդես եկան դպրոցի սաները, որից հետո դպրոցի բակում՝ ի հիշատակ հերոսի, տնկվեց եղևնի՝ Թաթուլի ընտանիքի անդամների, կնոջ կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի մասին Ան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ես քեզ հայրենիք եմ պարտք...Քեզ պարտք եմ նոր, հզոր, խրոխտ պարսպի պես կանգնած բանակ, քեզ անվրդով երկինք եմ պարտք...

Դեռ 12-ը չլրացած ինքդ էիր ուզում շնորհավորեի տոնդ, ամենակարևորը համարելով այն, նույնիսկ ծնունդդ չէիր սիրում այդքան՝ բանակն էր ծնունդդ, կյանքդ բանակն էր... Քո ու քո նմանների հերոսական տոկունության, նվիրումի, հայրենիքին անմնացորդ ծառայության և ինքնամոռաց պայքարի շնորհիվ է, որ կանք...Քո նմաների շնորհիվ է, որ խաղաղ է մեր երկինքը...Ու իմ նմաններն են իրենց խաղաղությունը կորցրել...Դու այնքան էիր հայրենիքով ներարկվել, որ մի օր հավերժի հայրենիք դարձար... Չեմ գտնում բառեր, որ զայրույթդ մեղմեմ, կատարվածը դու չէիր կարող տանել,հայրենիքիդ խեղճանալը չէիր ուզի տեսնել...

Հավատացնում եմ քեզ ու հուսադրում եմ քո հայրենիքին, ողբում թշնամուդ, նա չգիտակցեց թե ինչեր ծնեց իր տված ցավը...քեզ ու տեսակդ վերացնել չեղավ՝ չկարողացավ...Դու հայրենիքին Մոնթե ես թողել ու հայրենիքդ ես թողել Մոնթեիդ, դու չարածներդ ու անելիքդ ես քո տղին թողել... Հ.Գ. Ես Մոնթեին քո տղա եմ մեծացնելու, որ քո երկինքն էլ մի օր խաղաղվի... Շնորհավոր տոնդ իմ զինվոր տղու հավերժ զինվոր պապա... Պատիվ ունեմ հերոս Հակոբյան...»։ 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր