211652_close_icon
views-count45075 դիտում article-date 20:44 09-07-2021

Դու այսօր դարձար 27 տարեկան. փոքրիկ Մոնթեն այցելեց լեգենդ դարձած հոր՝ հրազդանցի Թաթուլի շիրիմին, որտեղ տեղի ունեցավ խնկարկում և հիշատակի արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 9-ին,  Կոտաքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ հուշարձան-պանթեոնում հիշատակի արարողություն և խնկարկում տեղի ունեցավ լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի, հրազդանցի Թաթուլ, Մոնթեի հետևորդ Թաթուլ անունը ստացած՝ Թաթուլ Հակոբյանի շիրիմին:

Հայաստանի և Արցախի Հանրապետութունների ազգային հերոս, լեգենդար Մոնթեի գաղափարներով տարված  ու առաջնորդվող Թ. Հակոբյանը միշտ  երազում էր  ավարտին հասցնել մեծ հայի՝ Մոնթեի գործը:

Ընկերների հետ, երբ սեղան էր նստում միշտ հիշում էր լեգենդի խոսքը. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»  ու նա շարունակում էր Մոնթե Մելքոնյանի գործը:

Երբ  27 տարի առաջ Հակոբյանների ընտանիքում ծնվեց  նա, ծնողները ի նշան երախտագիտուիթյան՝ նրան կոչեցին Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով ու դեռ մանկուց նրա հայրենասիրության, հայրենիք համար պատրաստ կյանքը տալու մասին բազմաթիվ  պատմություններ էին շրջանառվում:

Այսօր հրազդանցի հերոսի շիրիմին էին այցելել դպրոցականներ, հարազատներ, բարեկամներ ու ընկերներ, այդ թվում՝ զինակից:

Խորհրդանշական տորթը լեգենդ դարձած հերոսի շիրիմին դրեց նրա որդին՝ Մոնթեն, ում անունը ի պատիվ Մոնթե Մելքոնյանի ծնողները  որդուն էին տվել, այնուհետև  փոքրիկ Մոնթեի ձեռքով երկինք բաց թողնվեց  27 փուչիկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հրազդանի բնակիչ Թաթուլ Հակոբյանի զոհվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Հրազդանում, ինչպես որ կայծակնային արագությամբ տարածվել էր այն լուրը, երբ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին նա կամավոր մեկնեց Արցախ:

Մինչև պատերազմի վերջին օրը մնաց առաջնագծում՝ զինվորի կողքին, զինվորի հետ ուս-ուսի տված արժանի հակահարված տվեցին ազերի բաշիբոզուկներին: Եվ այդ պատերազմում իր սուրը փառքով պատյան դրած ետ եկավ: Շատերի նման չէր գնացել առաջնագիծ ինչ-որ ներկա ստանալու կամ սելֆի անելու նպատակով, այլ մեկնել էր Ստեփանակերտի N զորամաս, որտեղից էլ՝ առաջնագիծ:

Երբ սեպտեմբերի 27-ին տեղեկացավ, որ կրկին թուրք-ադրբեջանական՝ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հերթական անգամ ոտնձգություն են կատարել Արցախի սահմանների նկատմամբ, առանց վարանելու կրկին մեկնեց ռազմաճակատ ու շարունակեց իր զինակից ընկերների՝ առյուծ զինվորների հետ պայքարը նենգ ոսոխի դեմ:

Թեժ մարտում մինչև վերջ կռիվ տվեց, հաղթեց իր բաժին կռիվը, բայց, ցավոք, կյանքի գնով: Ու հիմա մի լեգենդ, մի հերոս էլ ավելացավ երկնքում ու նա՝ հրազդանցի Թաթուլ Հակոբյանն է:

Շատերը չգիտեն, որ հաճախակի էր Հրազդանից գալիս Երևան ու նրա շնորհիվ 2 տասնյակից ավել մարդիկ են փրկվել, երբ այդ մարդիկ ավտովթարի են ենթարկվել: Ահազանգում էր շտապօգնություն, փրկարար ծառայություն ու մինչ կժամանեին փրկարարներն ու բժիշկները, ինքն էր օգնության ձեռք մեկնում վիրավորներին, երբեմն ինքն էր տեղափոխում հիվանդանոց ու բժիշկները խոստովանում էին, որ նրա շնորհիվ են այդ վիրավորները փրկվել, քանի որ ճիշտ է կողմնորոշվել ու նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնությունն ու տեղափոխել հիվանդանոց:

Փա՛ռք Քեզ, հրազդանցի հերոս:

Փա՛ռք Քեզ, երիտասարդ տարիքում քո կյանքը հայրենիքին զոհաբերած լեգենդ:

Դու առաջնորդվում էիր Հայաստանի ազգային հերոս Մոնթեի խոսքերով՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» ու դու՝ հանուն քո սիրած հերոս Մոնթեի, հանուն քո որդի Մոնթեի, քո կյանքը զոհաբերեցիր հայրենիքին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 9-ին Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, հրազդանցի Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է։

Այսօր Հրազդան քաղաքի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ հերոս հրազդանցու ծննդյան 27-ամյակի առթիվ։

Կենդանի երաժշտությամբ հանդես եկան դպրոցի սաները, որից հետո դպրոցի բակում՝ ի հիշատակ հերոսի, տնկվեց եղևնի՝ Թաթուլի ընտանիքի անդամների, կնոջ կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի մասին Ան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ես քեզ հայրենիք եմ պարտք...Քեզ պարտք եմ նոր, հզոր, խրոխտ պարսպի պես կանգնած բանակ, քեզ անվրդով երկինք եմ պարտք...

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 304+
304+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր