211652_close_icon
views-count73170 դիտում article-date 09:57 09-07-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes E 320-ը, Opel Astra-ն և Honda Velester-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նաիրի Զարյան թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Սևակ Հլոյանի վարած Mercedes E320 մակնիշի, 37-ամյա Գարեգին Երանոսյանի վարած, կայանված վիճակում գտնվող Opel Astra  մակնիշի և 21-ամյա Ռուբինա Օսիպյանի վարած Honda Veloster մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Ինգա Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները։ 

Նշված գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Գ. Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր