81772 դիտում
22:25 22-09-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին ու հեռացել դեպքի վայրից. կովի տերն ասում էր՝ ««Զազոս» սատկեց, լավա ա «Սևուկիս» բան չի եղել». ժամանել են ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից հեռացել է, իսկ անասունը՝ սատկել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Արա Պողոսյանն ու Մերի Քեշիշյանը:
Տեղում պարկները պարզել են, որ խոշոր եղջերավոր անասունը պատկանում է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ 67-ամյա Գևորգ Բ.-ին:
Դեպքի վայրում վերջինս ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 1,5 ժամ առաջ, կովը, որը սատկել է, կոչում էին «Զազո» ու լավ էր, որ նրա հետ գտնվող «Սևուկ» անունով կովին բան չի պատահել, սակայն զայրացած էր, որ վարորդը դիմել է փախուստի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+