3409 դիտում
23:34 07-07-2021
Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով
Տաջիկստանը ՀԱՊԿ դաշնակիցներին կոչ է արել օգնել Աֆղանստանի կողմից եկող մարտահրավերները հաղթահարելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպությունում Դուշանբեի մշտական ներկայացուցիչը, գրում է Tert.am-ը:
«Տաջիկստանը` որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի զսպման և այդ երկրից եկող սպառնալիքին դիմագրավելու համար: Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ գտնվում են դժվար հասանելի լեռնային տեղանքում, այդ խնդիրը միայնակ հաղթահարելը բարդ կլինի»,- մեկնաբանել է երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում:
Այս համատեքստում Տաջիկստանի կարծիքով՝ արդիական է Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունած «Տաջիկա-աֆղանական սահմանն ամրապնդելու հարցում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն տրամադրելու» մասին որոշման իրականացման ապահովումը:
Հիշեցնենք, որ երկու երկրի միջև սահմանին լարվածություն է առաջացել, երբ սահմանային վերահսկողություն իրականացնող աֆղան զինվորականները լքել են իրենց դիրքերը՝ «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների առաջխաղացման պատճառով:

Նմանատիպ նյութեր
4157 դիտում
18:21 13-07-2020
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
1581 դիտում
20:09 05-06-2021
Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը սահմաններից և խնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակով
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը