19936 դիտում
21:00 07-07-2021
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 28-ամյա տրակտորիստը «Բելառուս»-ով խոտ հնձելու ժամանալ կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիս 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժանանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+