Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքները շարունակվում են
Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Նշվում է, որ կառուցվում է Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում թվով 108 բնակարանանոց բնակելի շենքը, որից թվով 90-ը կլինի 2 սենյականոց, իսկ 18-ը՝ 3 սենյականոց:
Ներկա դրությամբ ընթանում են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ: Ավարտվել է դուռ-պատուհանների տեղադրումը: Շինարարությունն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն:
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։