1644 դիտում
16:57 06-07-2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, արտահանում, վերաարտահանում, «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները:
Նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգերով անձնական օգտագործման ապրանք չհանդիսացող ԱՏԳ ԱԱ 01-08 ապրանքային խմբերում դասակարգված (կենդանի կենդանիներ, ձկնեղեն, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և այլն) շուտ փչացող ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները նույնպես կիրականացվեն մաքսային կետ-բաժիններում:
Մյուս բոլոր այլ դեպքերում՝ մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները կիրականացվեն Պետական եկամուտների կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որի գործունեության տարածքն ընդգրկում է տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կամ ՊԵԿ այն կառուցվածքային ստորաբաժանումում, որը հանդիսանում է մաքսային կետ-բաժինն ընդգրկող մաքսատուն-վարչությունը՝ ТТ ИМ տեսակի մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
572 դիտում
15:11 07-04-2020
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է
713 դիտում
14:38 24-01-2023
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է
802 դիտում
18:29 01-09-2016
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը
Այս բաժնից
511 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
379 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից