211652_close_icon
views-count27638 դիտում article-date 12:38 06-07-2021

Երևանում 25-ամյա վարորդի կողմից Mercedes-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Իոսիֆ Սայադովը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վրաերթի էր ենթարկվել հուլիսի 2-ին Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով։

Փաստի առթիվ
ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի կողմից հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել էր հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածի ինքնությունը, իսկ հուլիսի 4-ին Ա. Բաբիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-դ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն. որից հետո ահազանգել էր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Սմբատյանն ու Աբրահամ Հովհաննիսյանը։

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել էր սփթափության փորձաքննության. պարզվել էր, որ սթափ է։

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր