211652_close_icon
views-count2135 դիտում article-date 15:34 04-07-2021

Հրշեջները մարել են Արաբկիրի 35-րդ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝ հուլիսի 4-ին, ժամը 00։07-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 100 քմ և ննջասենյակում՝ (15 քմ) կենցաղային իրեր։

Նմանատիպ նյութեր