211652_close_icon
views-count21060 դիտում article-date 20:28 02-07-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ПАЗ ավտոբուսն ու KIA-ն. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի գերեզմանների պատասխանատուն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ՝ գյուղի կամարի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Հայրապետ Մելքոնյանի վարած  ПАЗ մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա   Գևորգ Կոստանյանի վարած KIA  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը,  վթարի հետևանքով KIA-ի վարորդ Գ. Կոստանյանն ու նրա ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչ,  50-ամյա  Հրայր Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքնննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթի նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ KIA-ի վարորդ Գ. Կոստանյանը աշխատում է Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես գերեզմանների պատասխանատու, իսկ ПАЗ-ը հաշվառված է «Հոմելանդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր