2062 դիտում
19:50 01-07-2021
Հադրութի, Վարանդայի և Ջրականի շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակիների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նախնական տվյալներով` նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1018 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք