211652_close_icon
views-count24929 դիտում article-date 23:22 30-06-2021

Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 29-ին, ոստիկանության Իջևանի բաժին դիմած  Աչաջուր գյուղի բնակիչ,  24-ամյա Հայկ Օթարյանի դիմումի փաստով:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 28-ի  18:00-ից մինչև հունիսի 29-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Աչաջուր գյուղի  1-ի փողոցում գտնվող, իրեն պատկանող պատուհանների արտադրամասի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են ու մտել ներս և այնտեղից հափշտակել 2 հատ հաստոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Հ. Օթարյանը անհատ ձեռներեց է, նրան պառճառվել է մոտ 1մլն դրամի վնաս:

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր