1431 դիտում
18:06 29-06-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ, որը վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Ներկայացնելով օրինագծերի փաթեթը՝ նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած գլխադասային հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկություններն ընդունվել և ընդգրկվել են օրինագծերի փաթեթում:
Նիստին ներկա պետնախարար Արտակ Բեգլարյանը և նախագծերի հեղինակը պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին և հարցերին: Օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:
Հարցի քննարկումից հետո պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ: Քվեարկության արդյունքում օրինափաթեթն ընդունվել է 24 կողմ ձայնով:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
15:55 16-04-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ
1517 դիտում
13:32 04-02-2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել
3043 դիտում
20:44 30-06-2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
Այս բաժնից
1912 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1420 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
790 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին