211652_close_icon

Պարզվել է՝ «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի հորդորը տեղ հասավ. Աշնակ գյուղի զինվորական պանթեոնում դարն ապրած ու բզկտված Եռագույնը փոխարինվեց նորով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count191031 դիտում article-date 19:17 01-08-2022
Օրեր առաջ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված «Հանրային ձայնի» յութուբյան եթերում անդրադարձել էր Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում Հայրենական մեծ հաղթանակի, արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ժամանակ նահատակված հերոսների զինվորական պանթեոնում իր դարն ապրած, ամբողջությամբ մաշված ու բզկտված եռագույն դրոշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղուկասյանի յութուբյան եթերից հետո պատկան մարմինները, ովքեր մինչ այդ, կարծես, «քնած էին ուղտի ականջում», կարճ ժամանակում բզկտված եռագույնը փոխարինեցին նորով։ 

Հիշեցնենք, որ Աշնակ գյուղը վերջերս ընդգրկվել է Թալին խոշորացված համայնքի կազմում, ու պաշտոնակատարն է Տավրոս Սաֆեյանը, ում անձամբ եթերից դիմել էր Վ. Ղուկասյանը, որ նա պետք է հետևություններ անի։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր