211652_close_icon

Տարոն Մարգարյանի օրոք ոչ միայն խնամվում, այլև հաճախակի փոխվում էր «Երևան» կոթողի հարևանությամբ տեղադրված եռագույնը. իսկ հիմա այն ամբողջովին բզկտված վիճակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count42988 դիտում article-date 20:16 27-06-2021
Երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նրա հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հետևողականորեն պահպանում էին նաև Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դեռ ԽՍՀՄ տարիներից տեղադրված՝ Երևանը խորհրդանշող տուֆե պատվանդանը, որի վրա փորագրված էր «Երևան»:
 
Տ. Մարգարյանի կարգադրությամբ պարբերաբար մաքրվում էին ոչ միայն կոթողի վրա քաղաքացիների կողմից գրված տարատեսակ գրությունները, այլև՝ հաճախակի փոխվում էր կոթողի կողքին տեղադրված, ծածանվող եռագույն դրոշը:
 
Հիմա, կարծես պատկերն այլ է: Ոչ Կոտայքի մարզպետին, ոչ Աբովյանի քաղաքապետին երևի չի մտահոգում, որ դրոշը ներկայումս ողբալի վիճակում է, ամբողջովին բզկտված:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր