211652_close_icon
views-count2722 դիտում article-date 20:51 28-06-2021

Եվրո-2020.  Խորվաթիա- Իսպանիա խաղում հերթական անհավանական իրադարձությունը գրանցվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը Կոպենհագենում հանդիպում է Իսպանիայի հավաքականի հետ:
 
Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացվեց և դա արտառոց գոլ էր. ինքագոլի հեղինակ դարձավ իսպանացիների դարպասապահ Ունաի Սիմոնը:
 
Սա այս առաջնությունում 9-րդ ինքնագոլն էր, և դա նույնքան է, որքան Եվրոպայի նախորդ բոլոր առաջնություններում՝ միասին վերցրած:
 
Ավելին, Ունաի Սիմոնը դարձավ չորրորդ դարպասապահը, որը Եվրո-2020-ում ինքնագոլի հեղինակ է դառնում: Այս ցուցանիշն ընդհանրապես ռեկորդային է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
 
Ուշագրավ է, որ Խորվաթիան հաշվի մեջ առաջ է անցնում՝ նույնիսկ մեկ հարված չհասցնելով Իսպանիայի հավաքականի դարպասի ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր