Եվրո-2020. Խորվաթիա- Իսպանիա խաղում հերթական անհավանական իրադարձությունը գրանցվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը Կոպենհագենում հանդիպում է Իսպանիայի հավաքականի հետ:
Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացվեց և դա արտառոց գոլ էր. ինքագոլի հեղինակ դարձավ իսպանացիների դարպասապահ Ունաի Սիմոնը:
Սա այս առաջնությունում 9-րդ ինքնագոլն էր, և դա նույնքան է, որքան Եվրոպայի նախորդ բոլոր առաջնություններում՝ միասին վերցրած:
Ավելին, Ունաի Սիմոնը դարձավ չորրորդ դարպասապահը, որը Եվրո-2020-ում ինքնագոլի հեղինակ է դառնում: Այս ցուցանիշն ընդհանրապես ռեկորդային է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
Ուշագրավ է, որ Խորվաթիան հաշվի մեջ առաջ է անցնում՝ նույնիսկ մեկ հարված չհասցնելով Իսպանիայի հավաքականի դարպասի ուղղությամբ: