211652_close_icon
views-count35047 դիտում article-date 17:27 26-06-2021

Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Դավիթ Մալյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե պարսպին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան 
 և տեղափոխել անվտանգ վայր։

ԱԻՆ-ը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր