211652_close_icon
views-count1999 դիտում article-date 15:56 26-06-2021

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ:

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդն AnalitikaUA-ին տված հարցազրույցում նշել է՝ այդ սրբապատկերը խորհրդանշում է տարբեր ազգությունների և քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների եղբայրությունն ու փոխըմբռնումը:

Խոսելով Ուկրաինայում հայ համայնքի պատմական դերի մասին՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ դարեր շարունակ հայ համայնքը հարստացրել է  համաուկրաինական մշակույթը՝ ներդնելով սեփական ինքնության մի կտորը:

«Այնպես որ, այլ կերպ քան դրական ես չեմ կարող գնահատել հայ համայնքի պատմական դերն Ուկրաինայում»,-ասել է մետրոպոլիտ Եպիֆանին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին միշտ բաց է Հայ առաքելական եկեղեցու և առհասարակ հայ ժողովրդի հետ երկխոսության և բարեկամական հարաբերությունների համար:

Նմանատիպ նյութեր