211652_close_icon
views-count45824 դիտում article-date 10:24 26-06-2021

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 46-ամյա վարորդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 17;00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր