211652_close_icon
views-count2107 դիտում article-date 09:04 26-06-2021

«Ժողովուրդ». ՔՊ-ում թեժ քննարկումներ են. ով կլինի խմբակցության ղեկավարը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումները շարունակվում են։ Այս պահին, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննարկվում է պաշտոնների հարցը, թե ովքեր պետք է գնան խորհրդարան, ովքեր՝ ոչ։

Եվ այժմ քննարկումներ են հատկապես խմբակցության ղեկավարի մասով, քանի որ Լիլիթ Մակունցի ագրեմանը հաստատվել է, և նա ամենաուշը հուլիսի սկզբին կնշանակվի ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան։ Եվ, ահա, այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն Արփի Դավոյանն է, ում թեկնածությունը մի մասի մոտ դժկամությամբ է ընդունվել, քանի որ նա կոնֆլիկտային անձնավորության համարում ունի, իսկ Լիլիթ Մակունցը ամեն հարցում կլորացնում էր սուր ծայրերը:

Կուսակցությունում մի մասն էլ կարծում է, թե խմբակցությունը պետք է տղամարդ ղեկավարի։ Սակայն Դավոյանի թեկնածությունն ամենահավանականն է։ Չի բացառվում՝ մերժվի Դավոյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր