3567 դիտում
13:29 08-03-2017
Չինաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում
Չինաստանը պատրաստ է միջնորդությամբ հանդես գալ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունների հարթեցման հարցում, եթե նման անհրաժեշտություն առաջ գա, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք հույս ունենք, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը կկարողանան լուծել իրենց հակամարտությունը իրավահավասար ու բարեկամական խորհրդակցությունների միջոցով։ Չինաստանը Սաուդյան Արաբիայի և Իրանի ընդհանուր բարեկամն է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել միջնորդի դերը»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Էր-Ռիադի ու Թեհրանի միջև հարաբերությունները մնում են լարված 2016 թվականի հունվարին դիվանագիատական կապերը խզելուց հետո։ Դրանց նախորդել էին Իրանում սաուդյան դիվանագիտական հաստատությունների վրա իրականացված հարձակումները, որոնք տեղի էին ունեցել Սաուդյան Արաբիայում իրանցի հայտնի քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի գլխատման ֆոնին։
Նմանատիպ նյութեր
11809 դիտում
11:33 04-04-2016
Վրաստանը պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ
988 դիտում
16:08 16-06-2023
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը. Վրաստանի ԱԳ նախարար
5545 դիտում
23:40 25-06-2021
Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը