211652_close_icon
views-count92460 դիտում article-date 19:42 20-06-2021

Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետն ու քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
 
Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
 
Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները:
 
Պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Ոստիկանության ծառայողները նրա հետ կատարել են բացատրական աշխատանքներ և նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
 
Այս պահին  տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:
 
Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Հ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը:
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և՝ իր ասելով, քեֆը լավ է եղել ու կրակոցներ է արձակել, որպեսզի արծիվները փախնեն, աղավնիներին չվնասեն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր