«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարթակ և խոսափող է տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից:
«Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: