211652_close_icon
views-count3186 դիտում article-date 18:26 14-06-2021

Ռոբերտ Քոչարյան. երթևեկության կանոնների խախտման համար տուգանային կարգը կվերանայվի

News.am-ը գրում է. Պետությունը պետք է շահագրգիռ լինի քաղաքացիներին ոչ թե տուգանելու, այլ դաստիարակելու մեջ: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Գործող իշխանությունը 3 տարում երթեւեկության կանոնների խախտման համար տուգանել է ավելի, քան իմ նախագահության 10 տարիների ընթացքում»,-նշեց նախկին նախագահը:Նրա խոսքով՝ տուգանքները պետք է սահմանել նվազագույն կամ միջին աշխատավարձի հարաբերակցությամբ:

«Մարդիկ անելանելի վիճակում են: Ընտանիքները սննկանում են: Եթե դիմեք վարչական դատարանը, առաջին նիստը կնշանակվի 2022 թվականին: Պատկերացրեք դատարանների ծանրաբեռնվածությունը»,-նշեց նախկին նախագահը:

Նրա խոսքով՝ աշխարհում ոչ մի տեղ երթեւեկության կանոնների պահպանման համար տեղադրված տեսախցիկները չեն դիտարկվում որպես բիզնես:

«Պետությունը չպետք է շահագրգիռ լինի բարձր տուգանքներ նշանակելու մեջ»,-հավելեց Քոչարյանը՝ նշելով, որ Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ ինքը մի քանի անգամ տուգանք է վճարել, որոնք չեն գերազանցել 18 եվրոն: 

Նմանատիպ նյութեր