211652_close_icon
views-count137903 դիտում article-date 23:59 11-06-2021

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Սլեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

 Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը:

 Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  մահացածը ճանաչված գեներալներից մեկի քրոջ որդին է:

 Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Դավիթ Ղահրամանյանն ու Ռաֆայել Ներսիսյանը:

Դ. Ղահրամանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում  է ոստիկանության Վաղարշապատի բաժնի  պահպանվող հատուկ տարածք:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

***
12/06/2021

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Սարգսյանն էր։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր