211652_close_icon
views-count42845 դիտում article-date 10:05 11-06-2021

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Զոնտիկներ» ռեստորանի մոտ Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վերջինս կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Porsche Cayenn-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվունմ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ը կայանված է եղել երբ Mercedes-ը բախվել է Porsche Cayenn-ին, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Porsche Cayenne-ի վարորդը եղել է   սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+

Նմանատիպ նյութեր