211652_close_icon
views-count34532 դիտում article-date 23:48 09-06-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 34-ամյա Լյովա Խ.-ի վարած Mercedes մակնիշի և Ձորափ գյուղի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած Nissan  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր