2270 դիտում
09:55 09-06-2021
Այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այնքան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատրաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քաղաքական «ինքնասպանության» մասին է:
Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներին, որոնք գիտակցում են, որ Փաշինյանի քաղաքականությունից դուրս մնալուց հետո իրենց, մեղմ ասած, դառը օրեր են սպասվում, եթե չհասցնեն ճողոպրել երկրից: Այսպիսով՝ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականները քարոզարշավին ջանք ու եռանդ չեն խնայում թե՛ Նիկոլ Փաշինյանի աչքին լավը երևալու համար, թե՛ նրա վարկանիշի հետ կապված անուրջներ ձևավորելու հարցում:
Ավելին՝ ըստ նույն լուրերի, վերջիններս մարզային այցերի ընթացքում սցենարային հրահանգներ են տալիս իրենց մերձավորներին, որպեսզի համապատասխան շոուներ իրականացնեն՝ գառ մորթեն, ծաղիկներ նվիրեն, իսկ առավել ճարպիկների վրա դրված է տեղում իմպրովիզներ անելը՝ տպավորություն ստեղծելով, թե տեսեք Փաշինյանը բոլորի համար ընդունելի է: Իսկ իրականում այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում, բայց դեռ փորձում կառչել փրփուրներից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
11:23 21-11-2020
Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
529 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
481 դիտում
08:05 23-04-2024
Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը. «Փաստ»
658 դիտում
07:42 23-04-2024
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»