2137 դիտում
19:34 04-11-2019
Սա պայքար է ազգայինի դեմ, այս մարդիկ պղծում են այն ամենը, ինչը գոյություն է ունեցել, իսկ նրանց գաղափարախոսությունը կործանիչ է բոլոր ճակատներով. Դ. Սահակյանցը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին. Tert.am
Այսօրվա ԿԳՄՍ նախարարության արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մեջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպես բարձր արվեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/11/04/sahakyants/3133128?fbclid=IwAR0wk3uKloBaGmYLJmrbW9OOwQEqijW2VPFO02xhaN0aMzNNFBPO_Dp7aJ4]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ–ի տրամադրած միջոցների հաշվին:
«Դա ինքնահաստատվել ցանկացող երիտասարդների պոռթկում էր, ես դրան նորմալ եմ նայում, այլ բան է, երբ երիտասարդների այդ պոռթկումները նախարարության հովանավորությամբ տարածվում և հասանելի են դառնում հասարակությանը: Միանշանակ վատ եմ վերաբերվում նման դրսևորումներին: Դրա մեջ ֆեմինիզմի տարրեր կային, դրսից մեզ պարտադրված օրակարգ է, որն ընդհանրապես կապ չունի մեր հասարակության և առհասարակ մեր մշակույթի հետ: Դա պսևդոմշակութային ինչ-որ դրսևորում էր, խղճուկ տեսարան»,- ասաց նա:
Ըստ Սահակյանցի՝ ինքն ընդհանրապես փորձում է ուշադրություն չդարձնել այդ կառույցին, որն ուղղակի պառակտված է, և պահանջվում են ինչ-որ քայլեր՝ ազատվելու այդ ամեն ինչից:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին, Սահակյանցն ասաց, որ պետիցիա է գնում համացանցում՝ նախարարի հրաժարականի պահանջով, որին ինքն էլ է մասնակցել և ստորագրել. «Համարում եմ, որ այդ մարդն իրավունք չունի զբաղվել հայ մշակույթով, նա չի որոշում հայ մշակույթը, մշակույթը որոշվում է ժամանակի ընթացքում, իսկ այն, ինչ որ նա է փորձում այսօր անել, ուղղակի սարսափելի է, նա ուղղակի ոչնչացնում է հայկական մշակույթը»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ նախարարը հայտարարել է, որ իր սկզբունքն այն է, որ մշակույթում չի լինելու ցենզուրա, Սահակյանցը շեշտեց. «Ցենզուրան շատ կարևոր բան է: Ես խոսում եմ ոչ թե այն ցենզուրայի մասին, որ հենց Արայիկ Հարությունյանն է ասում, այլ ներքին ցենզուրա գոյություն ունի, որն ամենակարևոր գործոնն է արվեստի մեջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ներքին ցենզուրա չունի այդ ստրուկտուրայի ղեկավարը, և եթե չկա ներքին ցենզուրա, ապա մնացածի վրա աչք է փակվում»:
Անդրադառնալով վերջերս պետության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ հատկացնելուն, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 մլն նախարարության հատկացրած դրամաշնորհին՝ նա ասաց, որ եթե համեմատելու լինենք, ապա այն գաղափարների քարոզն է տարվում, որոնցից, ըստ Սահակյանցի, ամբողջ աշխարհն է տառապում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/04/sahakyants/3133128?fbclid=IwAR0wk3uKloBaGmYLJmrbW9OOwQEqijW2VPFO02xhaN0aMzNNFBPO_Dp7aJ4]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5509 դիտում
09:13 05-11-2019
«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
340 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
427 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր