10930 դիտում
23:00 07-06-2021
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները
Tert.am-ը գրում է. «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Խաչիկ Ասրյանը։
Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։
Նա քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Նա կոչ է արել համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն։
Նա նշել է, որ իրենք 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով հայտ են ներկայացել արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու, գրանցվել է, սակայն պայմանով, որ եթե մինչև արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը Հայաստանի իշխանությունը Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին չվռնդի հայոց հողից, ուրեմն բացառվում է, որ իրականացնեն նախընտրական քարոզարշավ և մասնակցի ընտրություններին։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
2888 դիտում
14:46 21-01-2014
«Հայոց Արծիվները» վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին
1372 դիտում
12:47 28-02-2014
«Հայոց Արծիվները» ռազմահայրենասիրական հերթական ծրագիրն է իրականացրել Արցախում.
8214 դիտում
15:11 20-09-2016
Բալասանյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»