211652_close_icon
views-count2888 դիտում article-date 14:46 21-01-2014

«Հայոց Արծիվները» վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին

Հայրենակիցնե՛ր,[url=https://shamshyan.com/hy/article/140120104158/] թշնամին կրկին նոր դիվերսիայով[/url] խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝ կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին: Հայոց բանակի աննահանջ պաշտպանները միշտ արժանի հակահարված են տվել՝ պահպանելով խաղաղության միջազգային հրամայականը: Փառք ու պատիվ հայոց քաջարի բանակին, նրա բազկին ու բանականությանը և խոնարհում հերոսաբար ընկած բոլոր մարտիրոսվածներին: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարական կազմակերպությունը՝ խոր ցավով իր վշտակցությունն է հայտնում հայ ժողովրդի արժանի զավակ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի ծնողներին, հարազատներին ու մարտական ընկերներին: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայոց ազգային բանակին և խոստանում միշտ լինել նրա կողքին, երդվելով, որ եթե թշնամին փորձ անի խախտել մեր երկրի սահմանները, ապա այնտեղ նա կգտնի միայն իր մահը: Զորակցությամբ՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարական կազմակերության Նախագահություն

Նմանատիպ նյութեր