1375 դիտում
12:47 28-02-2014
«Հայոց Արծիվները» ռազմահայրենասիրական հերթական ծրագիրն է իրականացրել Արցախում.
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am) նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել էր Արցախի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան. «...Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած պատմական Ղարաբաղի ազատատենչ քաղաքացինե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ հաղթանակած Արցախը հայոց նորագույն պետականության հպարտությունն է, իսկ Արցախի քաղաքացիները՝ ազատատենչ, հայրենատեր և քրիստոնյա զավակները՝ Ղարաբաղ ամուր աշխարհի: Միշտ գիտակցե՛ք, որ կացնասեր սաֆարովները նողկալի ստրուկներն են արդի ժամանակաշրջանի, իսկ հանուն հայրենիքի մարտիրոսված քաջորդիներ ծնած Արցախի ընտանիքները՝ արժանապատվության և հայրենապաշտության լավագույն և օրինակելի կերպարը Երկիր մոլորակի: Արժանապատի՛վ մտավորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հզորագույն զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայոց պետականությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:
Ազնվագույն մտավորականներ Արցախ աշխարհի, միշտ գիտակցե՛ք, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը դեպի քո հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, դեպի մայրենի լեզուն, դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված ու կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրս պետք է ապրի, գործի, մեռնի հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման՝ ահա իմ դավանած հայրենասիրությունը... Կեցցե՛ք դուք, կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Արցախը»):
Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150) նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:
Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայրենատեր նախագահ Բակո Սահակյանին և հայրենասեր հայորդի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ Արցախի բոլոր կրթօջախների համար 250 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:
Հայոց պետականության կայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության ոլորտների զարգացման և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 552-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
Նմանատիպ նյութեր
2888 դիտում
14:46 21-01-2014
«Հայոց Արծիվները» վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին
10930 դիտում
23:00 07-06-2021
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները
12226 դիտում
23:05 02-10-2016
Բացառիկ կադրեր, որտեղ արծիվները հարձակվում են իրենց զոհի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել